Ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. տուժել է 3 քաղաքացի (լուսանկարներ)
Այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Թբիլիսյան խճուղու վրա՝ Honda սերվիզի դիմաց, Ժամը 08։20-ի սահմաններում բախվել են Mitsubishi pajero io և Mitsubishi pajero մակնիշի ավտոմեքենաներ։
NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ, վթարի հետևանքով տուժել է 3 քաղաքացի: Նրանց, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։




