Պատերազմի ընթացքում Ուկրաինայում 6,5 միլիոն քաղաքացի ստիպված է եղել դառնալ ներքին տեղահանված
«Ուկրաինայի պատերազմի պատճառով մոտ 6,5 միլիոն քաղաքացի ստիպված է եղել դառնալ ներքին տեղահանվածներ։ Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր 3,9 միլիոն մարդ լքել է երկիրը»։ Այս մասին մարտի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ջոյս Մսույան, հայտնում է Корреспондент-ը։
Բացի այդ, Մսույան նշել է, որ Ուկրաինայի որոշ քաղաքների խաղաղ բնակիչները անհանգստության մեջ են։ Նա ընդգծել է, որ մարդասիրական բեռները հաճախ արգելափակվում են: