Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին
Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հայտարարել է Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին Էր Ռիադում չորեքշաբթի օրը մեկնարկող Եմենի բանակցությունների ընթացքում, հայտնում է SPA-ն՝ վկայակոչելով դաշինքի հայտարարությունը։
«Կոալիցիայի միացյալ հրամանատարությունը հայտարարում է Եմենում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին չորեքշաբթի ժամը 06:00-ից՝ ապահովելով Ռիադում խորհրդակցությունների հաջողությունը և բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար Ռամադան սուրբ ամսվա ընթացքում խաղաղության պահպանման համար»,- ասվում է կոմյունիկեում։