Ուկրաինան կորցրել է իր մետալուրգիական հզորությունների 30-ից 40 տոկոսը
Պատերազմի պատճառով Ուկրաինան կորցրել է իր մետալուրգիական հզորությունների 30-ից 40 տոկոսը, «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում ասել է «Մետինվեստ» խմբի գլխավոր տնօրեն Յուրի Ռիժենկովը։
«Մարիուպոլի գործարաններին բաժին է ընկնում Ուկրաինայի պողպատի արտադրության ավելի քան մեկ երրորդը: Այսինքն՝ Ուկրաինան այսօր կորցրել է իր մետալուրգիական հզորությունների մոտ 30-40%-ը»,- Ռիժենկովի խոսքերն է մեջբերում РБК-Украина-ն։
Նա վստահեցրել է, որ Մարիուպոլի գործարանները կվերականգնվեն Ուկրաինայի ազատագրումից հետո։ Ձեռնարկությունները կարող են գործել միայն ուկրաինական Մարիուպոլում։