Ռուսաստանը բարձր է գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք չեն միացել Արևմուտքի պատժամիջոցներին. Լավրով
Ռուսաստանը բարձր է գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք չցանկացան քաջալերել Արևմուտքին և չկիրառեցին հակառուսական պատժամիջոցներ։ Ինչպես գրում է TACC-ը՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լիբանանի Դեմոկրատական կուսակցության նախագահ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Թալալ Արսլանի հետ հանդիպման ժամանակ:
Ռուս դիվանագետի խոսքով՝ այս պետությունները հասկանում են, թե ինչ է կատարվում համաշխարհային հարաբերությունների հետագա զարգացման ընդհանուր միտումների տեսանկյունից։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ արևմտյան երկրները սկսել են սպառնալ աշխարհի մյուս պետություններին՝ Ռուսաստանի Դաշնության դեմ միակողմանի անօրինական սահմանափակումներ մտցնելու համար։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ձախողվեցին «Ուկրաինայում ռուսական ագրեսիայի համար ցատկահարթակ ստեղծելու նրանց ծրագրերը»:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ կառավարությունն աշխատում է հակապատժամիջոցների նոր փաթեթի վրա։