Ուկրաինան նշել է այն երկրների անունները, որոնք կարող են լինել իր համար անվտանգության երաշխավորներ
Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան նշել է Ուկրաինայի պայմաններն անվտանգության երաշխիքների համար, ինչպես նաև այն երկրները, որոնք կարող են հանդես գալ որպես այդպիսի երաշխավորներ, հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի իր առաջարկները, որը հնարավորություն է տալիս դադարեցնել պատերազմը: Դա պետք է լինի միջազգային պայմանագիր, որը կստորագրեն անվտանգության բոլոր երաշխավորները, կարծում է ուկրաինական պատվիրակությունը։
Ուկրաինական պատվիրակության կարծիքով՝ երաշխավոր կարող են դառնալ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը և Իսրայելը։ Որոշ երկրներ արդեն նախնական համաձայնություն են տվել։
Պայմանագիրը, ինչպես առաջարկում է Ուկրաինան, պետք է նաև սահմանի երաշխավոր երկրների փոխգործակցության արդյունավետ մեխանիզմ։