Մարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները

Թող ընդդիմությունն Արցախի անկախության ճանաչման հարցով գա ԱԺ, ես կասեմ՝ եկեք գնանք արտահերթ ընտրության. Հովիկ Աղազարյան Aravot.am

Ընդդիմությունը պետք է անկեղծ լինի ու պետք է այսօր գա խորհրդարան ու հարց բարձրացնի ու ասի՝ մենք պետք է ճանաչենք Արցախի անկախությունը: Թող այդ հարցադրումով գան ԱԺ, ես ինքս, որպես իշխող կուսակցության թիմի ներկայացուցիչ, իմ գիծը կորդեգրեմ, որ փաստորեն մենք նորից գտնվում ենք պառլամենտական ճգնաժամի առաջ, եկեք գնանք ընտրության, ժողովրդին ներկայանանք մեր ծրագրերով, Արցախի հարցի լուծման մեր տեսլականով եւ ժողովուրդը թող ընտրի այն ուժերին, որոնք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին առ այն, որ 1992-ին իր՝ ընդդիմություն եղած ժամանակ կողմ է եղել, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը ընդունվի, հիմա գրեթե նույնպիսի վիճակ է, հումանիտար աղետ է Արցախում, իրենց ասում են՝ ընդունեք այդ որոշումը, ասում են՝ չէ, ինչպե՞ս հասկանալ այս հակասությունը:

«Ինչո՞ւ ես այսօր պատրաստ չեմ ճանաչել Արցախի անկախությունը, որովհետեւ եթե այսօր ես դա անեմ, նշանակում է՝ ես դուռ եմ շրխկացնում միջազգային կազմակերպությունների առաջ եւ բանակցային գործընթացի վրա խաչ եմ քաշում, այս խնդիրը կա»,- ասել է Աղազարյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմությունն այլ կերպ է մեկնաբանում, ասում են՝ վախենում եք Ադրբեջանից՝ Աղազարյանը պատասխանեց. «Իրենք չե՞ն վախենում, թող այդ հարցը բարձրացնեն: Հիմա ես վախկոտ եմ, ներողություն եմ խնդրում, որ ես վախկոտ եմ, իրենք քաջ են, հզոր են, ուժեղ են՝ թող բարձրացնեն, ես վերջին տարբերակ կարամ որպես զինվոր ծառայել իրենց այդ գաղափարի իրականացմանը: Իրենք քաջ են, թող այդ ձեւով խոսեն: Գնացին ընտրությունների, ինչի՞չասեցին, որ չեղարկելու են նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրությունը: Չասեցին: Հիմա էլ ա՞յդ խնդիրն են բարձրացնում, ուրեմն թող հարցը դնեն շրջանառության մեջ, ես կխնդրեմ, կփորձեմ համոզել մեր թիմակիցներին, ինչքան ուժերս թույլ են տալիս, որ մենք գնանք արտահերթ ընտրությունների: Հակառակ դեպքում ուժեղի եւ քաջի հարցը ո՞նց է որոշվում»:

Դիտարկմանը, որ ընդդիմությանը ոչ մի լծակ չեն թողել, իրենց ասում են՝ եթե հպարտ քաղաքացիներ եք, ասեք՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն իշխանության շութերից դա չի հնչում, Աղազարյանը պատասխանեց. «Ես դրան մոտիկ միտք արտահայտեմ, դուք ասեք՝ բավարա՞ր է, թե՞ բավարար չի: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրականացվի Արցախի ժողովրդի՝ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը: Բավարա՞ր է այդ պատասխանը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: