Թուրք հաքերներին հաջողվել է սողոսկել ՌԴ կապի նախարարություն
Թուրք հաքերներին հաջողվել է կոտրել Ռուսաստանի Դաշնության կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովի կայքէջը:
Այդ մասին հայտնում է Meduza-ն:
Ըստ այդ տվյալների` հաքերները մի քանի լուսանկարներ են տեղադրել նախարարի էջում:
Այդ շարքում է նաև թուրքական F-16 ռազմական օդանավի նկարը, որը Սիրիայի հետ սահմանին խփել էր ռուսաստանյան Սու – 24 օդանավը: