Կրեմլում խոսել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններին Աբրամովիչի մասնակցության մասին
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչի մասնակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումներին հավանության է արժանացել երկու կողմերի կողմից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Ռոման Աբրամովիչը ներկա է գտնվել Դոլմաբահչեի պալատում՝ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։
«Երկու կողմերի միջև շփումներ իրականացնելու համար անհրաժեշտ է, համապատասխանաբար, ստանալ հավանություն երկու կողմերից, իսկ Աբրամովիչի դեպքում այդ հավանությունը երկու կողմից է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ «Ռոման Աբրամովիչը ներգրավված է ռուսական և ուկրաինական կողմի միջև որոշակի շփումների ապահովման գործում, և նա պատվիրակության պաշտոնական անդամ չէ»,- ասել է Պեսկովը։
«Մեր կողմից Աբրամովիչը նույնպես այսօր ներկա է Ստամբուլում»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։