Էրդողանը Ստամբուլում կարող է բարձրացնել Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը
Ռուսական կողմը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը բանակցությունների նպատակով Ստամբուլ ժամանած Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման շրջանակներում կարող է բարձրացնել Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ ռուսական աղբյուրը։
«Նա կարող է փորձել մեզ հետ քննարկել դա»,- ասել է գործակալության զրուցակիցը։