Մենք կարող էինք հասնել ավելիին. Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Վեստ Հեմից» կրած պարտությունը:
«Ես շատ զայրացած եմ: Այսօր մենք կարող էինք հասնել ավելիին: Այն պահերին, երբ մենք խաղում էինք ֆուտբոլ, բոլորը տեսնում էին, թե ինչ կարող էր տեղի ունենալ: Սակայն մենք արժանի էինք պարտության: Այսօր «Լիվերպուլը» չխաղաց անյպես, ինչպես պարտավոր էր»,- Կլոպի խոսքը մեջբերում էBBC Sport-ը:
Հիշեցնենք, որ Սլավեն Բիլիչի թիմը «Լիվերպուլին» հաղթել էր նաեւ առաջին շրջանում: Նախորդ անգամ լոնդոնյան ակումբը մեկ առաջնության ընթացքում «Լիվերպուլի» նկատմամբ 2 հաղթանակ տարել է 1963/64 մրցաշրջանում: