Ռուսաստանը չի կարող և չի ցանկանում մտածել իր ուժերը ՆԱՏՕ-ի երկիր ուղարկելու մասին. Պեսկով
Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող և չի ցանկանում մտածել իր ուժերը ՆԱՏՕ-ի որևէ երկիր ուղարկելու մասին, փոխանցում է РИА Новости-ն։
«Եթե սա պատասխան գործողություն չէ, եթե մեզ չստիպեն դա անել։ Մենք չենք կարող մտածել այդ մասին, և չենք ուզում մտածել դրա մասին», - պատասխանել է Պեսկովը PBS-ի եթերում։