Ռուսաստանը Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի. Պեսկով
«Ռուսաստանը Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի». Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Коммерсант-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ոչ ոք նույնիսկ չի մտածում նման գաղափարի մասին։
Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Բայց Վլադիմիր Պուտինը բավականին վճռական հայտարարեց, որ պետք չէ միջամտել։ Եթե դուք դա անեք, մենք բոլոր հնարավորություններն ունենք կանխելու դա և պատժելու բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են միջամտել», - ասել է Պեսկովը ամերիկյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։