Ռուսական զորքերը գտնվում են Կիևի կենտրոնից 15-20 կմ հեռավորության վրա. Պենտագոն
Ուկրաինայի արևելքում ռուսական բանակի վերջին զորավարժությունները վկայում են այն մասին, որ Դոնբասի գրավումը առաջնահերթություն է դարձել ռուսական հրամանատարության համար։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ այս կարծիքին են եկել Պենտագոնում։
Զեկույցի համաձայն՝ ամենաակտիվ առաջխաղացումը նկատվում է Խարկովի մարզում։ Անցած շաբաթավերջին ռուսական ստորաբաժանումները անցել են հինգ կիլոմետր խորություն Իզյումից հարավ-արևելք ընկած տարածքներ։Ամերիկացի զինվորականները կարծում են, որ ռուսական բանակի կենտրոնացումը Դոնբասում կարող է ունենալ երեք բացատրություն՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները շրջանցելու մտադրությունը և կանխելու նրանց տեղաշարժը ռազմական գործողությունների այլ տարածքներ, ապագա բանակցությունների համար հզոր հաղթաթուղթի ձեռքբերում, ռազմավարության ընդհանուր փոփոխություն, քանի որ ռուսական զորքերի կողմից Կիևի վրա հարձակվելու փորձեր դեռ չեն արվում։
Պենտագոնի տվյալներով՝ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայի մայրաքաղաքից 15-20 կմ հեռավորության վրա, իսկ քաղաքի կենտրոնից դեպի արևելք՝ 55 կմ հեռավորության վրա։