ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է
Մամուլ

«Եթե պատմականորեն հասել ենք այս օրին, հիմնական մեղավորը մենք ենք». Հուսիկ Արա «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Բանաստեղծ Հուսիկ Արան կարծում է, որ հասարակությունը վերջապես արթնանում է հետպատերազմյան շոկից: Նրա հետ մեր զրույցները տարբեր փուլերում են եղել` իշխանափոխությունից ու պատերազմից, 2021 թ.-ի ընտրություններից և դրա` շատերիս համար անհասկանալի արդյունքներից հետո: Զրույցները միշտ էմոցիոնալ են ստացվում, ինչպես նա է ասում, այլ կերպ լինել չի կարող:

«Ճիշտ էր, երբ ասում էին, որ ընտրությունները պետք է պատերազմից մեկ տարի հետո լինեն: Շոկն անցնում է, և հասարակությունը հստակ տեսնում է, որ 2018 թ.-ին իշխանության եկան Թուրքիան և Արևմուտքի գործակալները: Թուրքական նախագիծ է, որն իրականացվում է Արցախում և Հայաստանում: Արցախը հանձնելուց հետո Հայաստանն է հանձնելու, դրա համար են իրենց բերել, և նրանք կատարում են իրենց տերերի հրահանգները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հուսիկ Արան:

Ընդգծում է` այսօր հասարակությունն առաջնորդի կարիք ունի, գնդակն ընդդիմության դաշտում է: «Այսօր ընդդիմությունն ավելի մեծ պատասխանատվություն ունի երկրի համար, քան իշխանությունը, որը թուրքական գործակալ է: Հասարակության մեծ զանգվածն ասում է` ոնց անենք, պրծնենք սրանցից, որովհետև ակնհայտորեն տանում և մեզ փռում են թուրքի ոտքի տակ, որը երբեք մեզ հետ ո՛չ բարեկամ է լինելու, ո՛չ հարևան, նրա նպատակն է մինչև վերջին հայը ոչնչացնել: Երբեք չպետք է վստահել թուրքին, նա միայն ուժի լեզուն է հասկանում»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերստին շեշտում է՝ ժողովրդին առաջնորդ է պետք, մարդիկ չեն կարող ինքնաբուխ դուրս գալ փողոցներ: «Պետք է ասեն, որ այսօր մեր պետականության լինել-չլինելու խնդիրն է: Գոնե այսքանից հետո պահպանենք եղածը, մեր պետությունը: Եթե այդ մեկը կամ մեկ խումբը չկա, ուրեմն արժանի ենք այս վիճակին: Բայց հույս ունեմ, որ այդ մեկը կլինի: Պետք է կարողանան ջիղը գտնել, ժողովրդին վստահություն ներշնչել և հեռացնել այս իշխանությանը, որովհետև հիմա գերնպատակն այդ է»,-ասում է բանաստեղծը:

Երբ օրեր առաջ հոդված է գրել` «Մենք թաշկինակ ենք», ընկերներից շատերը նեղացել են, բայց ասում է` բոլորն են տեսել, թե ինչպես է Անգլիայի դեսպանը ողջունում ՀՀ նախագահին` ձեռքը գրպանում, Չավուշօղլուն առանց փողկապի է հանդիպում հետները: «Ընկել, ավերվել ենք: Այս պարտությունը հենց այնպես չէր: Բայց մի զանգված էլ կա, որ անգամ հիմա շարունակում է ասել` ջահել են, անփորձ, ես իրենց եմ ասում` ջահելին ու անփորձին, տգետին չեն բերում իշխանության: Իրենց պաշտպանում են իրենց նմանները, նրանք էլ Արցախը կծախեին, տասը դրամով հայրենիք ծախողներն են: Դրանց ծովից ծով Հայաստան տաք, մտածելու են, թե ինչպես ծախեն ու ավերեն այն: Ցավոք, մարդկանց այդպիսի զանգված էլ կա մեր մեջ: Եթե պատմականորեն հասել ենք այս օրին, հիմնական պատճառն ու մեղավորը մենք ենք: Լավ, բա հայը թուրքին չճանաչի՞, վստահի՞ նրան: Պատմության մեջ ցույց տվեք մի դեպք, երբ հնարավոր է եղել ապրել թուրքի հետ»,-նշում է զրուցակիցս: Ասում է` մարդկանց հետ զրուցում է, բացատրում` մի՛ ընտրիր Նիկոլ, գնում, ընտրում են, հետո մտաբերում է 2021 թ.-ի ընտրությունները, որը, բանաստեղծի դիտարկմամբ, մեր պատմության ամենախայտառակ էջն է, Կարսը, Շուշին ու Անին հանձնելուց ավելի խայտառակ էջ:

«Այսօր, մոտ օրերս պետք է հավաքվել, ազգովի կանգնել և քշել դրանց: Մեկ ամիս հետո կարող է ուշ լինել: Հեշտ չի լինելու, նրանք պայքարելու են, կառչած են իրենց աթոռներից: Թուրքիան և Ադրբեջանն են ամեն ինչ անելու, որ սրանք մնան իշխանության: Հիշում եք` Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, որից հետո Թուրքիան պաշտպանեց այս իշխանություններին: Բայց այդքանից հետո էլ ժողովուրդը ոչինչ չհասկացավ ու Նիկոլ ընտրեց: Պատմության մեջ միակ դեպքն է, երբ Թուրքիայի իշխանությունները պաշտպանում են Հայաստանի իշխանություններին: Բայց դա էլ ժողովուրդը չհասկացավ: Թուրքը լսում է իր մոլլային, ակադեմիկոսին, իր առաջնորդին, իսկ մենք… մեր Կաթողիկոսի հագուստը քաշքշեցինք փողոցում, դրա համար թուրքը հզոր պետություն է ստեղծել, իսկ մենք այս օրին ենք: Խնդիրը նաև մեր մեջ է: Երբ ծանրագույն վիճակում ենք հայտնվում, կանգնում ենք, հույսս դա է, գոնե այդ կերպ փրկվենք, փրկենք այն, ինչ ունենք, հետո տեսնենք՝ ինչ ենք անում: Մեր բանակը կազմավորենք, եթե խաղաղություն ենք ուզում, պետք է բանակ ունենանք: Պետք է նորմալ հարաբերություններ հաստատել առաջին հերթին Ռուսաստանի հետ, այս տարածաշրջանը Ռուսաստանինն է, սա պետք է գիտակցել: Ի՞նչ են անում հիմա սրանք` խաղաղության անվան տակ կատարում են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները,-նշում է նա, ապա հավելում.- Սա «խաղաղություն է` մինչև Երևանը հանձնելը»:

Ու վերջում ոչինչ չի մնա Հայաստանից: Մեր երկիրը չկարողացան դրսից քանդել, ներսից պայթեցրեցին: Նախկին իշխանությունների մեղքն էլ կա, երկիրը չեն հասցնում այն վիճակին, որ փողոցից իշխանություն բերեն: Եթե նրանք քանդել էին, սա եկավ ու ավերեց»,-եզրափակում է Հուսիկ Արան»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում