ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է
Մամուլ

Ալիևի պատկերացրած «խաղաղությունը» Արցախի հայաթափումն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Բաքվի քայլերը հերթական անգամ ցույց են տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները, այն է՝ Արցախյան հակամարտության միակողմանի ու ռազմական ճանապարհով վերջնական լուծում, որը ենթադրում է Արցախի ամբողջական հայաթափում։ Ըստ էության, Ադրբեջանին ներվեցին 2020 թվականի ռազմական ագրեսիան ու արցախահայության նկատմամբ իրագործած հանցագործությունները, դրա համար էլ Բաքուն փորձում է սկսած գործն ավարտին հասցնել՝ մանավանդ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխությունը և աշխարհաքաղաքական լարված իրավիճակը։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան է շահագրգռված Բաքվին նոր արկածախնդրության դրդելու հարցում, քանի որ նպատակ է հետապնդում անմիջականորեն կապվել Ադրբեջանի հետ իրենց պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» միջոցով, որը պետք է լինի թուրքադրբեջանական վերահսկողության ներքո։ Ըստ թուրքական պատկերացումների, այդ կապը թույլ է տալու Թուրքիային արմատներ գցել Ադրբեջանում, ապա ընդլայնվել դեպի Միջին Ասիա, ինչու չէ՝ նաև Հյուսիսային Կովկաս։ Անկարայի նպատակների մեջ է մտնում թյուրքալեզու պետություններին իր շուրջը հավաքելը, ինչը նախատեսում է այդ երկրների միջև ինտեգրացիոն գործընթացների խորացում։ Եվ պատահական չէ, որ անցյալ տարվա վերջին Էրդողանի նախաձեռնությամբ Թյուրքական խորհուրդը վերակազմակերպվեց՝ դառնալով Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Եվ որպեսզի պանթուրքական ինտեգրացիոն նպատակադրումներն իրականություն դառնան, նրանց անհրաժեշտ է, որ Հարավային Կովկասից ու Միջին Ասիայից ռուսական ազդեցությունը դուրս մղվի։

Ներկայումս էլ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից՝ Հարավային Կովկասում նորից լարվածության օջախ ստեղծելու միջոցով։ Եվ պատահական չէ, որ տևականորեն ադրբեջանական զորամիավորումները հատուկ պատրաստության դասընթացներ էին անցնում Թուրքիայում՝ բարձրլեռնային ու ձմեռային պայմաններում ռազմական առաջադրանքներ իրականացնելու համար։ Այսինքն, Ադրբեջանը շարունակ նախապատրաստվում է ռազմական ներխուժման։ Նոր ագրեսիայի դեպքում մի կողմից՝ ռուսական խաղաղապահները կհեղինակազրկվեն, մյուս կողմից էլ, թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացմամբ, եթե հաջողվի Արցախը հայաթափել, այլևս իմաստ չի ունենա ընդհանրապես խաղաղապահներ «հանդուրժելը»։ Դրա հետ մեկտեղ՝ Արցախում լարվածության նոր օջախի ստեղծումը մեծապես բխում է նաև Ուկրաինայի շահերից։

Պատահական չէ, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ այլ երկրների տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում լրացուցիչ ճակատների բացումը Ուկրաինային մեծապես կօգնի պայքարել ռուսական հարձակման դեմ։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը ՌուսաստանԱրևմուտք հարաբերությունների լարման ֆոնին կփորձի Արևմուտքի աջակցությունը ստանալ՝ իր էներգետիկ մատակարարումների հարցը շահարկելով, սակայն պետք է հաշվի առնել, որ թերևս Արցախի հարցն այն եզակի դեպքերից է, որ արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ը և Ֆրանսիան ըմբռնումով են մոտենում ռուս խաղաղապահների առկայությանը։ Նրանք հասկանում են, որ ռուսական խաղաղապահները Արցախի հայ ազգաբնակչությանը բնաջնջումից պաշտպանելու խնդիր են լուծում, այլապես նրանք մեծ հակազդեցություն ցույց կտային ռուսական ներկայությանը, ինչը կատարում են այլ դեպքերում։

Ինչ վերաբերում է վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի՝ դեպի խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու ձեռնարկումներին, ապա դրանք ակնհայտորեն ռուսական կողմի հաստատակամությունը շոշափելու նպատակ էին հետապնդում։ Իսկ Ալիևը նման «համարձակություն» է ձեռք բերել այն պատճառով, որ ռուսական կողմը և մյուս միջնորդ երկրները միշտ անտեսում էին ադրբեջանական մշտական սադրանքները և խուսափում էին հասցեական հայտարարություններ անելուց։ Եվ ուշագրավ է, որ այս անգամ արդեն Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել կոնկրետ՝ հասցեական հայտարարությամբ, և ադրբեջանական կողմին զորքերը հետ տանելու կոչ է ուղարկվել։

Ճիշտ է, ադրբեջանցիները փորձել են իրենց «դուխը» ցույց տալ՝ իբր մատ թափ տալով Ռուսաստանի դեմ, բայց ՌԴ այս հայտարարությունը կոնկրետ զգուշացում է թուրք-ադրբեջանական տանդեմին, որ չփորձեն սադրանքներ հրահրել ու Ռուսաստանի համար այս ծանր իրավիճակում թիկունքից հարվածել։ Սակայն Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը ցույց է տալիս, որ իրենք չեն ցանկանում հետևություններ անել, և չպետք է բացառել նոր սադրանքները։ Իսկ ի՞նչպիսին պետք է լինեն հայկական կողմի քայլերը: Հայաստանը ոչ թե պետք է ամեն անգամ աչք փակի Ադրբեջանի սադրանքների առաջ, այլ յուրաքանչյուր պրովոկացիա պետք է համարժեք պատասխան ստանա։

Առաջին հերթին անհրաժեշտ է գործի դնել բոլոր դիվանագիտական խողովակները՝ ռուսական կողմի և միջնորդների ուշադրությունը հրավիրելով արցախահայության իրավունքների խախտման վրա։ Մի՞թե այսքանից հետո պարզ չէ, որ Ադրբեջանն ընդհանրապես տրամադրված չէ հարաբերությունների կարգավորմամբ և տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Ալիևի պատկերացրած խաղաղությունը Արցախի հայաթափումն է։ Իսկ ո՞րն է մեր պատկերացրած խաղաղությունը...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: