ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է
Մամուլ

Խաղաղության օրակարգի և իշխանության ապագայի մասին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո իշխանությունը չի սպասարկել խաղաղության օրակարգ, ավելին, տուրք է տվել ռազմական հռետորաբանությանն ու ռազմական անգերազանցելի առաջնորդի քարոզին։ 2020 թվականին ադրբեջանական կողմից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով հայկական տավուշյան դիրքերից մեկին մոտենալու անհասկանալի միջադեպը մեր կողմից մեկնաբանվել է որպես հաղթական ռազմական գործողություն, մասնակիցներին շնորհվել են հերոսի կոչում ու «Մարտական խաչ» տասնյակ շքանշաններ, համացանցը ողողվել է «գերագույնը», «չշշկռեք» և տարաբնույթ այլ հեշթեգերով։

Ավելին, ՀՀ իշխանությունները տարբեր կոլաժներով պատկերվում էին վոյինի կերպարով՝ գրեթե մանկամիտ մեկնաբանություններով և քարոզչական տրյուկներով։ Այսինքն, Հայաստանի իշխանությունը կերտում էր նորահայտ անհաղթ հերոսի կերպար՝ սպասարկելով ռազմատենչ օրակարգ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ևս հայկական կողմը խաղաղության օրակարգ չի սպասարկել։ Հայաստանը կռվել է՝ լավ, վատ, ուժեղ, թե թույլ, մինչև վերջ փորձել է իր իրավունքները պաշտպանել զենքի ուժով։

Զիջելու խաղաքարտեր ունենալով՝ Հայաստանը ո՛չ մինչև պատերազմը, ո՛չ դրա, համենայն դեպս, առաջին հատվածը չի փորձել կանխել կամ դադարեցնել պատերազմը, ավելին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» վանկարկումով սահմանափակել է դիվանագիտական սակարկումների չափաբաժինը։ Այսինքն՝ կրկին խաղաղության օրակարգ չի սպասարկել։ Նաև՝ ձախողել է նախորդ բոլոր օրակարգերը։ Հետպատերազմյան շրջանում հայկական իշխանությունն իր ամբողջ կենսագործունեությունը կառուցել է խաղաղության քարոզով։ Շատ լավ։ Թե ինչպես պետք է պատերազմը տանուլ տված կողմը խաղաղության օրակարգ պարտադրեր՝ դեռ միգուցե ինձանից խելոք մարդիկ կքննարկեն, սակայն մարդիկ ձևակերպեցին իրենց օրակարգը, այն իրագործելու մանդատ ստացան հունիսյան ընտրություններին, բայց կրկին Հայաստանը նետվեց տարածքային կորուստների ու մինի պատերազմական շրջապտույտների մեջ։

Ընդ որում, նոյեմբերի 10-ի հայտարարագրից հետո Հայաստանը մշտապես շարունակեց գտնվել այդ իրավիճակում։ Այսինքն, խաղաղության օրակարգը որևէ պտուղ չտվեց։ Պատճառը, կարծում եմ, մեկն է։ Հայաստանը որդեգրեց մղձավանջային պատերազմը մոռանալու, տարաբնույթ զիջումների գնով դրա շարունակությունը կանխելու քաղաքականություն։ Դա էլ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, եթե այդ ամենին զուգահեռ երկիրը դրվեր պատերազմական ռելսերի վրա։ Երկրի պատասխանատուները այդպես էլ չգիտակցեցին, որ պատերազմը չի ավարտվել, որևէ կերպ չսահմանափակվեցին պարգևավճարների և աշխատավարձերի ավելացման, տարատեսակ գնումների միջոցով վերնախավի բարեկեցության բարձրացման ջանքերը, բացարձակապես աչքաթող արվեցին առաջնագծի կահավորման, բանակի վերակազմավորման, եղած սուղ կամ առատ միջոցներով պաշտպանական գծերը ամրացնելու հարցերը։ Տպավորություն էր, որ իշխանությունները պատերազմից հետո պարզապես ծալել են այդ էջը, և երկիրը շատ արագ վերադարձավ անհասկանալի, ոչ պատերազմական ընթացքի՝ «պրեմիաներ», խորհրդարանական ապուշ գզվռտոցներ, պողպատե մանդատ, նախկիններ, թալան ու հազար ու մի զրթուզիբիլ։

Գերիների թեման ընդհանրապես վերացավ հանրային դիսկուրսից, պատերազմը և դրա խայտառակ ընթացքը շատ արագ դուրս մղվեցին, ասես այդ պատերազմը ինչ-որ հեռու տեղ՝ Ուկրաինայում էր եղել։ Հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար պատերազմը սկսվեց և ավարտվեց «Ֆեյսբուքում»։ Ինչևէ, այս օրերի արցախյան դեպքերը ցույց տվեցին, որ իշխանության կողմից իբր սպասարկվող խաղաղության օրակարգը ևս սպառված է։ Թեև ընդհանրապես անտրամաբանական է հաջորդաբար երկու՝ պատերազմական և խաղաղության հակադիր օրակարգեր սպասարկող իշխանության գոյությունն ընդհանրապես, բայց ինձ համար դեռևս անհասկանալի է՝ այդ ի՞նչ երրորդ օրակարգ պետք է ընտրի իշխանությունը՝ իր գոյության լեգիտիմությունը գնելու համար...

Գուցե ևս մեկ ընտրություն անեք և առավել մեծ թվով ձայներ ստանաք, ես վաղուց հանրույթի քաղաքական նախասիրությունների վրա չեմ զարմանում, բայց գոնե պետության ընթացքից բան հասկացող ու դեռ ձեր ձեռքը չխելագարված մի 10-20 հոգուն բացատրեք՝ էս ո՞ւր եք տանում էս պետության նավը։ Միայն մի օրակարգ դեռ չեք փորձարկել։ Ստեղծել Արարատյան փոքրիկ հանրապետություն՝ մի 12 - 13 հազար քառակուսի կիլոմետր տարածքով՝ առանց ավելորդ գլխացավանք տարածքների, առանց քաղաքական դիմադրության։ Կասկադի կաֆեները՝ կան, «պրեմիաներն» ու աշխատավարձերը՝ ևս, օդանավակայանը՝ առավել ևս...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում