Ռուսաստանը կսահմանափակի երկիր մուտքը «ոչ բարեկամական երկրների» քաղաքացիների համար. Լավրով
Ռուսաստանում վիզային բնույթի պատասխան միջոցների մասին հրամանագիր է մշակվում, որը կսահմանափակի երկիր մուտքը «ոչ բարեկամական երկրների» քաղաքացիների համար։ Այս մասին «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գլխավոր խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Բացի այդ, ներկայումս մշակվում է նախագահի հրամանագրի նախագիծ՝ վիզային պատասխան միջոցների մասին՝ կապված մի շարք օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 28-ից Եվրամիությունը խզում է առանձին քաղաքացիների վիզաների պարզեցված տրամադրման երկկողմ համաձայնագիրը։