ԱԻՆ-ում խուզարկությունն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն՝ քրեական գործի շրջանակներում
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օգանջանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները՝ նշելով, որ քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։
Օհանջանյանը նշել է, որ այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով: