Հայ թենիսիստուհուն չհաջողվեց մտնել հիմնական խումբ
Մարգարիտա Գասպարյանը ձախողվեց 2016թ-ի առաջին մեկնարկում:
Թենիսիստուհին Բրիսբենում մեկնարկած Premier կարգի մրցաշարում չկարողացավ մտնել հիմնական խումբ:
Նա 1 ժամ 26 րոպեում 1:6, 4:6 հաշվով երկու սեթում պարտվեց WTA-ի դասակարգման 147-րդ ռակետ, սլովակուհի Յանա Չեպալովային:
Հիշեցնենք, որ 21-ամյա հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո: