Մոսկվան հետաքրքրված է Ուկրաինայի հետ բանակցությունների հաջողությամբ
Ռուսաստանը շահագրգռված է, որ Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև առաջիկա դեմառդեմ բանակցություններն արդյունավետ լինեն, սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այդ բանակցությունները շարունակվեցին: Եվ հիմա դրանք շարունակվում են, ուստի դրանք կվերսկսվեն բառացիորեն այսօր կամ վաղը Ստամբուլում: Եվ մենք շահագրգռված ենք, որ այդ բանակցությունները պսակվեն արդյունքով», - ասել է Լավրովը։