Պուտինը երբեք չի մերժել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի մերժել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը։
Լավրովը հավելել է, որ երկու առաջնորդների հանդիպումն անհրաժեշտ է, երբ հստակություն լինի Դոնբասի առանցքային հարցերի լուծման, ինչպես նաև Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման հարցում։
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն «այսօր կամ վաղը» Ստամբուլում։ Այժմ Մոսկվան ակնկալում է, որ այս հանդիպումը հաջողությամբ կպսակվի։