«Խաչիկը, Վաչիկը, Քաջիկը...». ինչ է երգել Սիլվա Հակոբյանը, ինչու է ընդունել Աննա Հակոբյանի հրավերը և ովքեր են եղել միջոցառման մասնակիցները (տեսանյութ)
Երգչուհի Սիլվա Հակոբյանը հրավեր է ստացել Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի կողմից` զոհվածների մայրերի առաջ երգելու և նրաց ուրախացնելու համար։
Ինստագրամի իր էջում Հակոբյանը, «սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է 2 երգ։
Դրանցից առաջինը` զոհված զինվորին է նվիրված, իսկ երկրոդը` երգչուհու հայտնի` «Խաչիկը, Վաչիկը, Քաջիկը...» պարային ռիթմով երգն է, որը ավելի ուշ, Սիլվա Հակոբյանը հեռացրել է էջից։
Ֆեյսբուքյան օգտատերը չեն դադարում քննադատել մայրերին, ովքեր ընդունել են իրենց որդիներին սպանած թուրքերի հետ բարեկամանալու ցանկություն ունեցող իշխանության հրավերը:
Ինչ վերաբերում է Սիլվա Հակոբյանին, ապա նրա հայրը տարբեր առիթներով ասել է, որ զոհվածներին նվիրված միջոցառումներն երգելու հրավերից Սիլվան միշտ հրաժարվում է, քանի որ հուզվում է ու սիրտը չի դիմանում ցավին։
Հետաքրքիր է, այս անգամ ինչ տեսքով է ստացել հրավերը, որ նա չի կարողացել մերժել։
Այս առիթով թերևս Արամ Գևորգյանն է գրառում արել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիլվա Հակոբյանին մեկդ հարցրեք՝ հակոբյան աննայի երեկվա կազմակերպած քեֆ-ուրախությանը մասնակցելու դիմաց ստացած փողը նորմալ կուլ գնա՞ց, արյան համ չառա՞վ, Արցախի հողի համը չառա՞վ էտ փողից։
Չասեք, որ անվճար ա երգել։ Չեմ հավատալու։ Չասեք, որ զինվորին հարգելով ա երգել։ Չեմ հավատալու։ Չկա տենց բան։ Երբ պատերազմում զոհված Գևորգյան Ժորժին հայրը հարցնում էր, թե ինչ առնի իրա համար բանակից ետ գալուց, Ժորժն ասում էր. «Հող առ, հող, տուն պետքա սարքեմ»։ Էսօր Ժորժը չկա. զոհվեց Ճարտարը պաշտպանելիս։
Ու դուք երեկ գնացիք, Ժորժի պես հող սիրող ու հողը պաշտպանելով զոհված տղերքին մահվան ուղարկողների ու այդ մահն արժեզրկողների ձեռքից փող վերցրեցիք, որ երգեք Ժորժի պես տղերիք մասի՞ն, հարգեք Ժորժի պես տղերքի հիշատա՞կը։ Ձեր խղճի հետ գիշերները հանգիս՞տ եք քնում։
Փողը սարքել եք ձեզ աստված։ Ի՞նչ հայրենիք, ի՞նչ թասիբ, ի՞նչ հայրենասիրություն։ Կարևորը փող լինի։ Ու կապ չունի ո՞վ կտա, ո՞նց կտա, մենակ թե տա, ու շա՜տ տա...»:
Ավելի ուշ, Արամ Գևորգյանը նոր գրառում է արել` տեղեկացնելով, որ միջոցառմանը հիմնականում մասնակցել են քառօրյա պատերազմի զոհվածների հարազատները։
«հակոբյան աննայի կազմակերպած փարթիին մասնակցել ու պարել են հիմնականում Արցախյան առաջին ու Քառօրյա պատերազմում զոհվածների հարազատները (լեզուս չի ֆռում ասեմ ծնողները): 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից 1-2-ն են եղել, որոնցից մեկի ադեկվատությունն ակնհայտ նորմալ չի:
Սա պարզապես արձանագրեք, որ թացը չորի հետ չվառվի ու էրատոյի և դրա մարդու կազմակերպած իվենթներին մասնակցելուց զգոն լինեք, ու իմանաք, որ դա ինչ որ պահի վեր է ածվելու պղծության ծեսի ու դուք ևս դրա մասնակից եք դառնալու, անկախ նրանից, թե դուք էտ տարածքում ինչով էիք զբաղվում:
Հեռու մնացեք ախտից, դրանց տված պիղծ փողերից ու դրանց հրավերներն ընդունելուց: Ինչքան դրանցից հեռու, էնքան Աստծուն մոտ»: