Գերմանիան աշխատում է ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ածուխի և նավթի մատակարարումից. Օլաֆ Շոլց
Գերմանիան աշխատում է ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ածուխի և նավթի մատակարարումից։ Այս մասին կիրակի լույս երկուշաբթի գիշերը ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա ռուսական էներգակիրներից հրաժարվելու շարժումը բավականին արագ է լինելու: Մենք արդեն ակտիվորեն աշխատում ենք ձեռնարկությունների հետ ածուխի ներմուծումը նվազեցնելու ուղղությամբ, դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարի: Մենք աշխատում ենք նաև նավթի դեմ ուղղված միջոցառումները, մատակարարումներից հրաժարվելը կարող է շատ արագ իրականացվել»,- ասել է Գերմանիայի կանցլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միևնույն ժամանակ, կանցլերը խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնությունից էներգառեսուրսների ներմուծման կտրուկ էմբարգոյի դեպքում «շատ աշխատատեղեր» կհայտնվեն հարվածի տակ։