Զելենսկին նշել է տարբերակ,որի դեպքում կսկսեն երկխոսություն Դոնբասի հարցի շուրջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել զորքերը դուրս բերել այն դիրքերից, որտեղ գտնվում էին մինչև փետրվարի 24-ը՝ Դոնբասի հարցի շուրջ երկխոսություն սկսելու համար։ Այս մասին նա հայտարարել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Հարցին, թե ինչպես է պատկերացնում ռազմական հաղթանակը, Զելենսկին պատասխանել է. «Նվազեցնել զոհերի թիվը, կրճատել այս պատերազմի տևողությունը։ Դուրս քաշեք Ռուսաստանի Դաշնության զորքերը տարածքների փոխզիջման համար։
Ես հասկանում եմ, որ անհնար է ստիպել Ռուսաստանին ամբողջությամբ ազատել տարածքը, դա կբերի երրորդ համաշխարհային պատերազմի։ Ես ամեն ինչ հիանալի հասկանում եմ և տեղյակ եմ։ Դրա համար եմ ասում, որ դա փոխզիջում է: Վերադարձեք այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց, և այնտեղ մենք կփորձենք լուծել Դոնբասի հարցը»։