Ահաբեկչություն Իսրայելում. կան զոհեր և վիրավորներ
Կիրակի օրը՝ մարտի 27-ին, հրաձգություն է տեղի ունեցել Իսրայելի Հադերա քաղաքում։ Երկու ահաբեկիչներ թաքնվել են ավտոբուսի հետևում և ավտոմատներից կրակ բացել ոստիկանների վրա։
Փոխհրաձգության արդյունքում երկու մարդ զոհվել է, կրակողները տեղում ոչնչացվել են։ Այս մասին հայտնում է իսրայելական Ynet հրատարակությունը։
Չորս մարդ վիրավորվել է և տեղափոխվել Հիլել Յաֆֆե հիվանդանոց։ Տուժած 45-ամյա տղամարդու և 20-ամյա կնոջ վիճակը բավարար է, 20-ամյա երկու տղաները ծանր վնասվածքներ են ստացել։ Վիրավորներից երկուսը ոստիկաններ են:
Իրավապահները պարզել են, որ ահաբեկիչները Իսրայելի արաբ քաղաքացիներ են։ Հայտնի է, որ նրանք Հադերա են ժամանել Ում ալ Ֆահմ քաղաքից, այնտեղ են ուղարկվել անվտանգության ուժեր և ուղղաթիռներ։