Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի հարձակողական զենք մշակել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի հարձակողական զենք մշակել, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ՝ մարտի 24-ին, Հյուսիսային Կորեան իրականացրել է իր 12-րդ հրթիռի արձակումը այս տարվա սկզբից։ Փհենյանը հաստատել է, որ իրականացրել է Hwaseong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ պայմանական հետագծի դեպքում հրթիռի հեռահարությունը կարող է լինել 15 հազար կիլոմետր, ինչը բավարար է ԱՄՆ-ի ողջ տարածքում խոցումներ իրականացնելու համար: