Բայդենը հայտարարել է, որ կոչ չի անում փոխել Ռուսաստանում ռեժիմը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կոչ չի անում փոխել Ռուսաստանում ռեժիմը, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ Վարշավա կատարած այցի ժամանակ Բայդենը, խոսելով Վլադիմիր Պուտինի մասին, հայտարարել էր, որ «այդ մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»։
Սպիտակ տունը հետագայում վստահեցրել է, որ ԱՄՆ առաջնորդը Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի արել։