Հայկական ուժերի կոշտ հակազդեցության և բանակցային ճնշման արդյունքում, թշնամին դուրս է բերել իր ուժերը Փարուխ գյուղից. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրությունն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Այս պահի դրությամբ, հայկական ուժերի կոշտ հակազդեցության, և բանակցային ճնշման արդյունքում, թշնամին դուրս է բերել իր ուժերը Փարուխ գյուղից, որն անցել է ռուսական խաղաղապահ անձնակազմի վերահսկողության տակ: Թշնամու ուժերի մի մասը շարունակում է մնալ Քարագլուխ ռազմավարական բարձրունքի, և դրա ստորոտում գտնվող նախկին հայկական դիրքերում, դրանց դուրսբերման բանակցությունները շարունակվում են: Ըստ զարգացումների, թարմացում կկատարենք»: