ԱՄՆ-ն սպառնալիք է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին անվանել է սպառնալիք՝ այդ երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության ծրագրով:
Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Վերջինիս դիտարկմամբ` նման բան տեղի է ունենում առաջին անգամ, ինչը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի են վատթարացել Ռուսաստան – ԱՄՆ հարաբերությունները:
«Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ռազմավարության մասին» խորագրով փաստաթուղթը Պուտինը ստորագրել է Ամանորի նախօրեին:
Նույն ծրագրի 2009-ի տարբերակում ո՛ չ ԱՄՆ-ն, ո՛ չ ՆԱՏՕ-ն նշված չեն Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների շարքում: