Վարշավայում հանդիպել են Բայդենը, Կուլեբան և Ռեզնիկովը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
Բայդենը Բրյուսել այցելելուց հետո երկօրյա այցով մեկնել է Լեհաստան, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին, G7-ի երկրների ղեկավարների և Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին։