Բոսֆորի նեղուցը փակվել է նավարկության համար
Բոսֆորի նեղուցը նավարկության համար փակ է մինչև հետագա ծանուցում, քանի որ նեղուցում ականի նմանվող օտար առարկայի մասին հաղորդում է ստացվել, հայտնում է TRT Haber-ը։
Բոսֆորի մուտքի մոտ ականանման առարկայի շարժում է նկատվում, շաբաթ օրը հաղորդում է թուրքական Star թերթը։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Բոսֆորի նեղուցում այս օբյեկտը չեզոքացնելու միջոցառումների մասին։
«Բոսֆորը փակ է բեռնափոխադրումների համար մինչև հետագա ծանուցում»,- հաղորդում է հեռուստաալիքը։