Մինչ Արցախում տղերքը զոհվում են, ՔՊ-ականները պարում ու երգում են` «հողը արյունով են պահում, դիմացեք...» (տեսանյութ)
Երբ Արցախում զինվորներ են զոհվում, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու Լոռու ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանը քեֆ-ուրախություն են անում:
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ՔՊ֊ականները երգում ու զվարճանում են։ Իհարկե բոլորն ունեն այդ իրավունքը, բայց խնդիրն այն է, որ այս պաշտոնյաները, որոշ տեղեկություններով, երգում ու պարում են այն ժամանակ, երբ սահմանին լարված իրավիճակ է ու զինվորականներ են զոհվում։
Ու մինչ տղերքը զոհվում են, ՔՊ֊ականները պարում ու երգում են` «հողը արյունով են պահում, դիմացեք»...