Իրավիճակն առաջնագծում համեմատաբար կայուն է
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դեկտեմբերի 31- ին` ՀՀ ԶՈւ ղեկավարությունը գտնվում էր առաջնագծում: Նա մասնավորապես գրել է.
«Այցելելով դիրքապահ զինծառայողներին, անգամ ամենադժվար տեղամասերում, միասին են նշել Ամանորը։ Հայկական բանակի մարտական ոգին բարձր է, իսկ իրավիճակը առաջնագծում համեմատաբար կայուն։ Շնորհավոր ողջ Հայ ազգի և Հայոց բանակի Ամանորն ու Սուրբ ծնունդը»,- գրում է Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է նաև նկարներ հետյալ մակագրությամբ. «Այ թե ինչպիսին են դիրքերի ճանապարները այսօր. Բարի ծառայություն»: