Լեհաստանի վարչապետը պնդում է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել Ուկրաինա
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին խոսել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելու հարցի մասին։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսել կատարած այցի ժամանակ, հայտնում է RMF24-ը։
«Նախորդ օրերի ընթացքում լրատվամիջոցներից մենք արդեն գիտենք, որ դրական արձագանքներ են եղել Դանիայից և Լիտվայից։ Այսօր կարող եմ ասել, որ անդամ մյուս երկրներն իրենց հավանությունն են հայտնել, բայց նրանք նաև ակնկալում են որոշակի աջակցություն և ընդհանուր ձայն ՆԱՏՕ-ից։ Մենք նաև շեշտում ենք, որ սա պետք է լինի ՆԱՏՕ-ի առաքելություն»,- ասաց նա։
Նա նաեւ նշել է, որ կան այնպիսիք, ովքեր թերահավատորեն են վերաբերվում Ուկրաինա խաղաղապահներ մտցնելու հեռանկարին։ Նա նրանց խորհուրդ է տվել պատկերացնել, որ ամբողջ Ուկրաինան դառնում է Մարիուպոլ՝ «ռմբակոծված քաղաք, որտեղից մարդիկ ստիպված են փախչել»։