ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է
Մամուլ

«Եթե ռեկտորը համարձակ չէ, այդ դեպքում ինչ ենք պահանջում դասախոսներից և ուսանողներից». Սերոբ Խաչատրյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ մի շարք բուհեր, այդ թվում` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ի նշան բողոքի դուրս են եկել ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի կազմից: Որպես պատճառ նշվում է այն, որ դեռևս 2021 թ.-ին խորհուրդը միաձայն որոշել էր, որ յուրաքանչյուր ռեկտոր խորհրդի նախագահի պաշտոնում ռոտացիոն սկզբունքով պաշտոնավարելու է 1 տարի ժամկետով:

Սակայն, ըստ տեղեկությունների, ԵՊՀ ռեկտորը ցանկանում է դառնալ խորհրդի մշտական նախագահ: Եվ մի շարք ռեկտորներ, որոնք նախորդ տարի կողմ են եղել ռոտացիայի սկզբունքով խորհրդի նախագահ նշանակելուն, վերջին նիստում փոխել են իրենց որոշումը, պարզ ասած, «փոշմանել են»: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է` թեմայի վերաբերյալ դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա, կան միայն լրատվամիջոցների հրապարակումները, հետևաբար` իր մեկնաբանությունը ևս լինելու է դրանց շրջանակում:

«Ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանում բուհերի ինքնուրույնության հույսը, հերթական փորձը, ըստ էության, ձախողվեց: Հիմա վերադառնում են նախկին մոտեցումներին, երբ մասնակցում է մեկ թեկնածու, որն անպայման լինում է իշխանության կողմից հաստատում ստացած մարդ: Իմ վերլուծությունը հետևյալն է, որ այսօր մեր բուհական համակարգն ինքն էլ չի ուզում այդ ինքնավարությունն ունենալ: Ցանկանում է կառավարության հետ լավ հարաբերություններ ունենալ: Ինձ թվում է, որ այս որոշումն էլ այդ տրամաբանության շրջանակում է: Գուցե մեկ տարի առաջ որևէ միջամտություն չի եղել, և ռեկտորներն ինքնուրույն են եղել, արդյունքում կայացրել են որոշում ռոտացիոն տարբերակով ընտրել ռեկտորների խորհրդի նախագահ, ինչն, իմ կարծիքով, լավ տարբերակ է, լավ ժեստ: Բայց գուցե հիմա այլ հրահանգ է եղել վերևից, և մեծամասնությունը ենթարկվել է դրան` քվեարկելով այլ տարբերակով, իր նախորդ մոտեցմանը դեմ: Իսկ մյուս չորս ռեկտորները ցանկացել են հավատարիմ մնալ նախորդ տարի իրենց արտահայտած դիրքորոշմանը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը: Նշում է, որ այս հարցերը պետք է դիտարկել մեր ընդհանուր մշակույթի տրամաբանության մեջ:

«Իմ կարծիքով, ոչ ֆորմալ առումով ռեկտորների խորհուրդը շատ կարևոր կառույց է, քանի որ տարբեր որոշումների կայացման պահին այն կարող է որոշակի դեր ունենալ: Գիտեմ, որ բազմաթիվ դեպքեր են եղել, որ այդ խորհրդի ճնշման արդյունքում օրենքների նախագծերում, տարբեր հարցերում նախարարությունը ստիպված է եղել մոտեցումներ փոխել: Այսօր կառավարության մոտ կա որոշակի վախ` կապված բուհերի հետ: Հիշում ենք, որ պատերազմից հետո մի շարք բուհեր պահանջեցին կառավարության հրաժարականը, դրա համար էլ հիմա ցանկանում են բուհերի ռեկտորների խորհուրդը վերահսկելի դարձնել: Այստեղ գործում է նաև այն հայտնի թեզը, որ մայր բուհը պետք է միշտ արտոնյալ լինի, առաջինը լինի, բայց կարծում եմ, որ հատկապես այս դեպքում դա այդքան էլ կարևոր բան չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Խաչատրյանի խոսքով, ինքը կցանկանար, որ մեր բոլոր բուհերը հավասար և համագործակցային հարաբերություններ ունենային: «Երբ նայում ենք մեր բուհերի գործունեությանը, դրանք ծայրահեղ մրցակցային են: Մեր բուհերը հիմնականում համագործակցում են միջազգային ծրագրերի շրջանակներում: Երբ չկան միջազգային ծրագրեր, իրենք մրցակից են, հակառակ դեպքում համագործակցում են: Նաև նման տարօրինակ իրավիճակ ունենք»,-ընդգծում է փորձագետը:

Վերադառնալով քվեարկությանը՝ ասում է, որ հիմնական հարցադրումները պետք է լինեն, թե ռեկտորներն ինչու այս կամ այն կերպ քվեարկեցին կամ ինչու հրաժարվեցին իրենց նախորդ որոշումից: «Դա ունի իր պատճառը: Բուհերի ռեկտորների ճնշող մեծամասնությունը չի էլ ցանկանում ինքնուրույնություն, ցանկանում են իշխանության հետ լավ հարաբերություններ ունենալ: Հիմա կարող էին հավատարիմ մնալ իրենց նախորդ տարվա որոշմանը, բայց փոխարենը կարող էին վատանալ իրենց հարաբերություններն իշխանության հետ, ուստի նրանք չեն ցանկանում խնդիրներ ստեղծել: Բայց մյուս կողմից` եթե բուհական համակարգում ռեկտորի մակարդակի մարդիկ խիզախ ու համարձակ չեն, այդ դեպքում ուսանողներից, դասախոսներից կամ ուսուցիչներից ինչ ենք պահանջում:

Բուհական համակարգում կարևոր է խիզախությունը, այսինքն` եթե հասել ես գիտության կառավարման ոլորտներում այնպիսի մակարդակի, որ քեզ ռեկտոր են ընտրել, պետք է ինքնուրույն և խիզախ կեցվածք ունենաս: Եթե չունես, ապա դոմինոյի էֆեկտով ինքնավարությունից ու խիզախությունից զրկվում են դասախոսները և ուսանողները, հաջորդիվ ուսուցիչներն ու աշակերտները: Դրանից հետո հույս ունենալ, որ մեր չափորոշիչներում գրված քննադատական մտածողությունն իրականություն կդառնա, անհույս է: Ինչ քննադատական մտածողություն, եթե բարձր մակարդակի մարդիկ չունեն այն: Ամբողջը շղթայական է, մարդիկ տեսնում են, թե ինչ է մտածում ռեկտորը, իրենք էլ են այդպես դիրքավորվում»,-եզրափակում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: