ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է
Մամուլ

«Իրավիճակը ճիշտ կառավարելու խնդիր կա, նոր միջոցառումներ են պետք». Մակարյան «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ռուբլու արժեզրկման հետ կապված առաջին հարվածները կրեցին արտահանողները և դեռ կրելու են, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է. թե՛ ռուս-ուկրաինական պատերազմական օրերին, թե՛ հետպատերազմական շրջանում դեռ ամիսներ շարունակ ռուբլին դեռ չի վերականգնվի: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Արտահանողները տուժում են նրանով, որ իրենց ապրանքների առևտրի մեծ մասն իրականացվում է ռուբլով: Դեռևս 2014-ին հայկական ընկերություններից շատերը դոլարով էին արտահանում իրականացնում, ինչը ձեռնտու էր, բայց այդ ժամանակ ևս ռուսներն անցան ռուբլու տարբերակին: Քանի որ մեր արտահանման ավելի քան 60 տոկոսը կատարվում է ռուբլով, նշվածի արդյունքում մեր տնտեսվարողները տուժում են: Սա շղթայաբար ազդելու է գյուղատնտեսության ոլորտի վրա: Ինչպես կորոնավիրուսի ժամանակ, հիմա ևս միջոցառումների պլան պետք է մշակվի պետության կողմից, որով կաջակցեն տնտեսվարողներին: Ինչո՞ւ: Որովհետև եթե գյուղացին իր բերքը վաղը չկարողանա վաճառել, հետևաբար, բերքը մնալու է դաշտում, չի հավաքվելու, գյուղացին կորուստներ է ունենալու: Սա կբերի հիասթափության, նաև աղքատության, սոցիալական լարվածության: Պետությունը պետք է ոչ միայն դիտարկի այն տեսանկյունից, թե միայն արտահանողներին է օգնում, այլ որ արտահանողների միջոցով օգնում է ամբողջ գյուղատնտեսության ոլորտին»,-ասաց Գ. Մակարյանը:

Նրա խոսքով, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով ստեղծված տնտեսական իրավիճակից բխող երկրորդ վնասը պայմանավորված է տրանսֆերտների զանգվածային նվազմամբ. «Այս իրողությունը տրանսֆերտների միջոցով ապրող ընտանիքների համար խնդիրներ է ստեղծելու, որովհետև բազմաթիվ ընտանիքներ ունենք, որոնք համարյա աղքատության եզրին են՝ մանավանդ այս թանկացումներից հետո: Բնականաբար, երբ գումարները չբավականացնեն, այդ հանգամանքը կբերի աղքատության սրման: Դա կազդի նաև ընդհանուր տնտեսության վրա, քանի որ մուլտիպլիկատիվ ազդեցությունը, որը պետք է արտացոլվեր այդ գումարները ծախսելով, էականորեն նվազելու է»:

Անդրադառնալով գնաճին՝ նա նշեց, որ մինչ այս կանխատեսումներ ուներ, թե գները մարտից հետո պետք է նվազեին, բայց պատերազմը խանգարեց, ու գնաճի տեմպերը բարձր մնացին. «Ավելին՝ գները շարունակեցին աճել: Աճեցին կարճաժամկետ ինֆլ յացիաների արդյունքում, նաև դեֆիցիտների պատճառով: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում արտադրողականությունն ընկել է, տրանսպորտային ծախսերը թանկացել են, բայց գների աճը պայմանավորված չէ միայն այս հանգամանքներով:

Մենք հիմա Վերին Լարսի հետ կապված խնդիր ունենք ու պարբերաբար հայտնվում ենք այն «թակարդի» մեջ, երբ ձմռան պատճառով մեր ճանապարհները փակվում են: Մենք անընդհատ կախված ենք եղանակային կարճաժամկետ ֆորսմաժորներից, ինչի հետևանքով մատակարարման ռեժիմների որոշակի խախտումներ են տեղի ունենում: Գնաճի տեսանկյունից պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում վերջին շրջանում մոտ 25 հազար մարդ է ավելացել: Միայն Երևանի բնակչությունը մոտ 2 տոկոսով ավելացել է: Սա նաև գնողունակության ավելցուկ է ենթադրում, որովհետև ռուսները կամ այլ երկրների քաղաքացիներ գումարով են եկել, ու նրանք ավելի շատ են ծախսում: Սա շատ կտրուկ եղավ` ընդամենը 2-3 շաբաթում: Այդ քաղաքացիները միանշանակ պետք է ազդեին գնողունակության վրա, բայց, կարծում եմ, շուկան ժամանակի ընթացքում մի փոքր կկարգավորվի, գների նվազում կլինի»:

Գ. Մակարյանը շեշտեց նաև, որ Հայաստանը պարենի դեֆիցիտ չի ունենա: «2020 թ. օգոստոսից մինչև 2021 թ. հունիսն ընկած ժամանակահատվածի համար լուրջ վերլուծություն ենք արել ու տեսել, որ մատակարարման շղթաներն ու շուկայի ֆունկցիոնալությունը պահպանվել են Հայաստանում անգամ կորոնավիրուսի, նաև պատերազմի ժամանակ:

Այսինքն, մեր ներմուծողներն ու տեղական արտադրողներն այնքան ճկուն են եղել, որ անընդհատ իրենց զանգերով, խանութների հետ կապով ամեն օր իմացել են, թե ապրանքների քանակի դինամիկան ինչպիսին է: Նրանք անընդհատ փորձել են կարգավորել, ներմուծել ու պահեստավորել: Այս տեսանկյունից մենք ավելի լարված իրավիճակներում ենք պատվով դուրս եկել, ու այսօր այնպիսի ֆորսմաժորում չենք, ինչպես նշված ժամանակահատվածներում: Ուկրաինայից մենք հիմնականում թռչնամիս, կոնֆետեղեն ու ձեթ էինք ներմուծում: Հիմա դրանք, բնականաբար, մեր ներմուծողները փորձում են փոխարինել ռուսականով: Նաև այլ երկրների տարբերակներ են դիտարկվում: Գործատուներն իրենք իրենցով կրկին բավականին ճկուն են: Ես խոսել եմ որոշ ներմուծողների հետ, որոնք ապրանք են մատակարարում նաև սուպերմարկետներին: Նրանք այս փուլում ևս փորձել են կիրառել այդ ճկունությունն ու ստացվել է»,-ասաց նա՝ շեշտելով, որ պետությունը ևս իր դերակատարությունը պետք է ունենա:

Մակարյանը հիշեցրեց՝ կորոնավիրուսի ժամանակ ոչ բոլոր միջոցառումներն էին ճիշտ ու դիպուկ, եղան ուշացած միջոցառումներ, որոնք ազդեցություն չունեցան:«Մինչև հիմա այդ միջոցառումներից մի քանիսը դեռ աշխատում է, բայց օգտվող չկա: Այսինքն, գործատուներն իրենց խնդիրները լուծել են ու համարյա չեն էլ դիմում այդ միջոցառումներին: Բայց հիմա անպայման նոր միջոցառումներ են պետք: Այս ճանապարհին շատ կարևոր է, որ պետությունը մտածի օգուտներ քաղելու մասին: Զուտ իրավիճակը ճիշտ կառավարելու խնդիր կա: Մինչդեռ օգուտներ քաղելու ճանապարհներից մեկը ներմուծման ուղղությամբ աշխատելն է: Ռուբլու արժեզրկման պայմաններում ներմուծումը ձեռնտու է դառնում, ավելի քիչ դրամով կարելի է ռուբլի առնել ու ՌԴ-ից ապրանքներ ներմուծել: Այդպիսով, ներմուծումը կարող է խթանվել: Մեկ այլ հնարավորություն էլ կա: Այս շրջանում Հայաստան եկող Հատկապես ՏՏ ոլորտի մասնագետներն իրենց հետ բիզնեսի ավելի բարձր որակի մշակույթ են բերում: Նման օրինակ տեսել էինք նաև սիրիահայերի առումով: Հիմա այս մարդիկ ևս ինտելեկտուալ են, ու մեր բիզնեսն իրենց մշակույթը պետք է վերցնի: Ու այդ տեսանկյունից պետք է ավելի ակտիվ աջակցել Հայաստան եկող բիզնեսներին ու այնպես անել, որ նրանք մշտական Հայաստանում մնալու ցանկություն ունենան: Երրորդ ուղղությունը զբոսաշրջությունն է: Ռուսները այլ երկրներ այցելելու տեսանկյունից խիստ սահմանափակված են, հետևաբար, ակտիվ աշխատանք է պետք ռուս զբոսաշրջիկներին Հայաստան բերելու ուղղությամբ: Իմ հաշվարկներով, եթե կարողանանք 2 մլն զբոսաշրջիկ բերել, ՀՀ էկոնոմիկա մոտ 1 մլրդ դոլար կմտնի»,-ասաց նա՝ շեշտելով այս ուղղությամբ նաև երկրի վարկանիշն ավելացնելու անհրաժեշտ քայլերի մասին:

«Այսինքն, հնարավորությունները ոչ թե շուկայի քմահաճույքին պետք է թողնել, այլ հստակ քայլեր պետք է անենք: Ու շատ կարևոր է պետական վերահսկողությունը՝ թյուրիմացությունները բացառելու համար: Խոսքը, օրինակ՝ վարձակալության ժամանակ մարդկանց խաբելու, նույն բնակարանը մի քանի հոգու առաջարկելու, ինչպես նաև տաքսիների զավեշտալի գների մասին ահազանգերին է վերաբերում: Չպետք է մտածել, որ սա պարզապես շուկա է: Պետությունը պետք է հետևի, որ նաև հյուրընկալության իմիջը չտուժի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Շեշտելով մի շարք այլ ուղղությունների մասին՝ նա նշեց գրասենյակային հարմարեցված հնարավորություններ ունեցող շենքերի կարևորության մասին. «Ռուսաստանից եկած ՏՏ ոլորտի ներկայացուցիչները արագ-արագ տեղավորվում են նման շենքերում: Պետության գնումների համակարգում կարելի է նախատեսել գործընթացներ: Պետությունն ինքը հսկայական գույք ունի, որի դռները փակել են, և որոնք այսօր հնանում են, մաշվում: Հասկանալի չէ, թե պետական գույքի կառավարման կոմիտեն առհասարակ ինչով է զբաղված: Պետական գույքի կառավարման կոմիտեի գործը, կարծես, պահակություն անելն է, որ դռները փակի ու հպարտանա, որ այդքան գույք է պահում, մինչդեռ դրանք ոչնչի պետք չեն գալիս: Հիմա լավ ժամանակահատված է այդ շենքերը օգտագործելու համար: Որպես պետություն, կարող է, օրինակ՝ մասնավոր ընկերության կամ հիմնադրամի միջոցով վարձակալության տրամադրել: Այսինքն, պետությունն իր գույքով ևս կարող է բիզնեսի համար պլատֆորմ հանդիսանալ»:

Ամփոփելով՝ Գ. Մակարյանը շեշտեց, որ այսօր, մեծ հաշվով, կառավարության նիստերի ժամանակ կառավարության ներկայացուցիչներն իրենց առկա օրակարգով են առաջնորդվում. «Այդ օրակարգերի մեջ փոփոխություններ պետք է արվեն, հրատապության կարևորությունը պետք է նկատելի լինի թե՛ խնդիրների առաջադրման, թե՛ լուծումների կարգավորման հարցերում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում