Լեհաստանն այժմ չի կարող միջուկային զենք ունենալ․ Կաչինսկի
Լեհաստանը ներկայումս չի կարող միջուկային զենք ունենալ, Polska Times-ին ասել է անվտանգության հարցերով փոխվարչապետ և իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին։
«Ես միայն պետք է նայեմ իրողություններին, բայց իրականում՝ այս պահին նման հեռանկար չկա»,- ասաց նա։