Իլհամ Ալիևը Ռուսաստանին լավ ճանաչող առաջնորդներից է․ Էրդողան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այն առաջնորդն է, ով բոլորից լավ գիտի Ռուսաստանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիա կատարած մեկօրյա այցի ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան դարձան մեր հիմնական քննարկման թեման։ Իլհամ Ալիևը Ռուսաստանին լավ ճանաչող առաջնորդներից է։ Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունները հայտնի են բոլորին։ Ադրբեջանի նախագահն այս պատերազմի լավագույն վերլուծաբաններից է։ Մենք հնարավորություն ունեցանք նրա հետ խոսել այս մասին բացահայտ և հստակ»,- ասել է Էրդողանը։