Աշխարհի մեծ մասը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին․ Լավրով
Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բոլորին և ամեն ինչին ենթարկելու Արևմուտքի փորձերը դատապարտված են ձախողման, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ուզում եմ ձեզ ասել, որ չնայած ՄԱԿ-ի սադրիչ քարոզչությանը, պատմական և հավաքական Արևմուտքից դուրս, աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ միակողմանի խաղի մեջ մտնել: Նրանք հսկայական ճնշման տակ են, բայց նրանք, ի վերջո, պետք է կենտրոնանան ոչ թե սադրիչ քարոզչական տեքստերի վրա, որոնք Արևմուտքն օգտագործում է ՄԱԿ-ում, այլ պետք է կենտրոնանան առևտրատնտեսական կապերի իրական վիճակի վրա»,- ասել է Լավրովը։
Նախարարը հավելել է, որ «աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը չի միացել և չի միանա այն խաղերին, որոնք անում է Արևմուտքը, այսպես կոչված, պատժամիջոցների քաղաքականությամբ»։