«Խրամորթը երբեք չեն վերցնի, մենք պահելու ենք, եթե դավաճանություն չլինի»․ Խրամորթի գյուղապետ
Yerkir.am-ը փորձել է հասկանալ, թե ի՞նչ իրավիճակ է Խրամորթում։ Խրամորթի գյուղապետը Զորիկ Աբրահամյանը լրատվականի հետ զրույցում խիստ մտահոգիչ ձայնով ասել է․
«Ավելորդ հարցեր մի՛ տվեք, շատ լուրջ զբաղված եմ։ Ամեն ինչ էս պահին նորմալ ա, խախանդ ա, կրակոցները դադարել են, բան չկա, ավել բան չեմ կարող ասել»։ Հարցին՝ Խրամորթի բնակիչները տարհանվել են, չպատասխանեց, ասելով՝ «գաղտնի ինֆորմացիա է, չեմ կարող ասել։ Խնդրում եմ, էլ հարցեր մի՛ տվեք»։
Ճշտող հարցին՝ խաղաղություն է՝ ռուս խաղաղապահների միջամտության արդյունքո՞ւմ, ասաց՝ չի կարող ասել, պատճառներ կան։ Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահները պետք է անվտանգությունը պահեն, չեն պահու՞մ, պատասխանեց․ «արեք չշարունակենք էլի, խնդրում եմ։
Հարցին՝ մտավախություն ունե՞ք, որ գուցե Խրամորթն էլ ադրբեջանցիները վերցնեն, տևական լռությունից հետո ասաց․ «Խրամորթը երբեք չեն վերցնի, մենք պահելու ենք, եթե դավաճանություն չլինի»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում