Սիրավեպը փոխարինվել է առօրյա աշխատանքով․ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների ռոմանտիկ շրջանն ավարտվել է․ Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ՆԱՏՕ-ին վերաբերվում է որպես առճակատման գործիքի։
«ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ռոմանտիկ շրջան ենք ունեցել, այն ավարտվել է, սիրավեպը փոխարինվել է առօրյա աշխատանքով։ Սրանք սովորական հարաբերություններ են, դրանք կայանում են նրանում, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել և մտահղացվել է որպես առճակատման գործիք, և նա կատարում է այդ գործառույթները։ Մենք ՆԱՏՕ-ին վերաբերվում ենք այնպես, ինչպես նրան ենք վերաբերվում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ապագայում հնարավո՞ր է ՆԱՏՕ-ի փլուզում, Պեսկովն ասել է, որ դա Մոսկվայի դատողությունը չէ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք էր հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «փորձում է քանդել» Հյուսիսատլանտյան դաշինքը։ Նրա խոսքով՝ նախընտրելի է, որ ՌԴ նախագահը գործ ունենա 30 անկախ երկրների, քան 30 միավորված երկրների հետ։
Նախօրեին Պեսկովն ասել էր, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ կառուցողական դիրքորոշում ունեցող երկրներ են։