Ինձ ինչո՞ւ եք հարցնում, հարցրեք խաղաղության դարաշրջան բացողներից. Սերժ Սարգսյանը՝ Արցախում ստեղծված վիճակի մասին
Ինձ ինչո՞ւ եք հարցնում, հարցրեք խաղաղության ճարտարապետներից, խաղաղության դարաշրջան բացողներից: Այս մասին այսօր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի թշնամու կողմից Արցախում մեկ գյուղ գրավելը:
Հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա ադրբեջանական կողմը լարում իրավիճակը, Սարգսյանը պատասխանեց, որ խաղաղության դարաշրջանի արշալույսը հիմա է:
«Նույն Փարուխն էլ, նույն Ներքին հանդն էլ»,- ասաց Սարգսյանը՝ այլ հարցերի չպատասխանելով: