Լավրովը պատրանք է անվանել միաբևեռ աշխարհը վերադարձնելու՝ Արևմուտքի ցանկությունը
Միաբևեռ աշխարհը վերադարձնելու Արևմուտքի ցանկությունը պատրանք է։ Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
«Արևմուտքի (ցանկությունը)՝ պահպանել իր գերիշխանությունը միջազգային հարցերում, հպատակեցնել ամեն ինչ և բոլորին ցանկությունը, ինչպես նաև միաբևեռ աշխարհի վերադարձը պատրանք է»,- ասել է Լավրովն Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ «այդ ձգտումները լուրջ լարվածություն են առաջացնում միջազգային հարաբերություններում»։