Մբապեն կարող է «Բարսելոնա» տեղափոխվել
«Պարի Սեն Ժերմեն»-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է «Բարսելոնա» տեղափոխվել։ Այս մասին հայտնում է L'Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին պատրաստ է լսել կատալոնական ակումբի առաջարկը։ Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է մնալ 23-ամյա ֆուտբոլիստի առաջին ընտրությունը:
Հաղորդվում է նաև, որ կատալոնացիները կարծում են, որ Մբապեի տրանսֆերն ավելի էժան կարժենա, քան նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին գնելը։