Հունգարիան թույլ չի տա զենք մատակարարել Ուկրաինային իր տարածքով և չի հրաժարվի ռուսական նավթից
Հունգարիան թույլ չի տա զենք մատակարարել Ուկրաինային իր տարածքով, չնայած Վլադիմիր Զելենսկիի պահանջին, քանի որ դա կվտանգի հունգարացիների կյանքն ու անվտանգությունը, ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հինգշաբթի օրը ԵՄ վարչապետների գագաթնաժողովի ժամանակ Զելենսկին «կրկնել է երկու հայտնի ուկրաինական պահանջներ՝ թույլ տալ զենքի առաքում մեր երկրի տարածքով և միևնույն ժամանակ դադարեցնել բնական գազ և նավթ գնել Ռուսաստանից»,- ասել է Սիյարտոն։
«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի նախագահի համար Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդն ամենակարևորն են: Այնուամենայնիվ, մեզ համար ամենակարևորն է Հունգարիայի և հունգար ժողովրդի անվտանգությունը: Այդ մատակարարումներն անմիջապես կդառնան ոչնչացման ռազմական թիրախ, և մենք պատրաստ չենք վտանգի տակ դնել հունգարացիների կյանքն ու անվտանգությունը»,- գրել է Սիյարտոն Facebook-ում: