Նոր նախագիծ. Արցախում սոցիալական աջակցության վրա հարկադիր գռնագանձում չի տարածվի
Մարտի 25-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հերթական նիստը, որը վարում էր Սևակ Աղաջանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ից։
Օրակարգում ««Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։
Օրինագծով առաջարկվում է «Հարկադիր կատարման մասին» օրենքում՝ որպես դրամական գումար, որի վրա բռնագանձում տարածվել չի թույլատրվում, սահմանել նաև Արցախի Հանրապետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը։
ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվելու է անձանց տրամադրվող սոցիալական աջակցությունների վրա բռնագանձում չտարածելը։
Նախագծի վերաբերյալ պատգամավորների բարձրացրած առաջարկների և հարցերի շուրջ հեղինակը պարզաբանումներ է տվել։
Նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվելու է ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը։