Ջո Բայդենը մտադիր է Լեհաստան կատարած այցի ընթացքում հանդիպել Ուկրաինայից փախստականների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Լեհաստան կատարած այցի ընթացքում հանդիպել Ուկրաինայից փախստականների հետ, հայտնում է Ukrinform-ը։
«Ես նախատեսում եմ տեսնել այդ մարդկանց և հուսով եմ, որ կկարողանամ հանդիպել նրանց հետ»,- ասել է Բայդենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով չի կարող հստակ ասել, թե Լեհաստանում որտեղ է ակնկալում շփվել ուկրաինացի փախստականների հետ, սակայն հույս է հայտնել, որ կտեսնի նրանցից շատերին։