Ռուսական բանակը գիշերը ոչնչացրել են Ուկրաինայում 51 ռազմական օբյեկտ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռներն ու ուղղաթիռները գիշերը ոչնչացրել են Ուկրաինայում 51 ռազմական օբյեկտ, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Գիշերվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 51 ռազմական օբյեկտների»,- ասել է նա։
Գեներալը մանրամասնել է, որ ոչնչացված օբյեկտների թվում են «երկու հրամանատարական կետ, երեք հրթիռահրետանային կայանք, երկու Buk M-1 զենիթահրթիռային համակարգ և մեկ S-300 լուսավորման և ուղղորդման ռադիոտեղորոշիչ Դնեպրոպետրովսկի մարզում, երեք D-30 հրետանու, հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի երկու պահեստ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի կենտրոնացման 26 տարածք։