Ռուսաստանը հարվածել է Դնեպրում գտնվող զորամասին
Ռուս զինվորականները հինգշաբթի երեկոյան հարվածել են Դնեպր քաղաքի մատույցներում գտնվող զորամասերից մեկին։ Դնեպրոպետրովսկի մարզի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ժամը 22:38-ի սահմաններում երկու հրթիռային հարված է հասցվել։
Հրթիռային հարվածների արդյունքում զգալիորեն ավերվել են ստորաբաժանման շենքերը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է։
Հրթիռի հարվածից առաջացել է երկու հրդեհ։ Թե ինչպիսի հրթիռներ են խոցել ռուսական զորքերը, դեռ չի հաղորդվում։